211652_close_icon
views-count2043 դիտում article-date 10:40 21-09-2019

Քաղաքապետարանն էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար վճարել է 31 մլն դրամ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին «168 ժամ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Էլեկտրոնային քվեարկության համակարգի գործարկման մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավետել էր ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում: «Քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ ընդամենը սեղմելով, անգամ կոճակ չէ, թաչ սքրին է սա: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- ասել էր Մարությանը։ Համակարգի ձեռքբերման համար քաղաքապետարանը գարնանը մրցույթ էր կազմակերպել։ Մասնակցել էր 2 ընկերություն՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն և «Մելինեթ» ՍՊԸ-ն։ Առավել նվազ գնային առաջարկով՝ հաղթել էր «Օազիս Կոմպյուտերը», որի հետ էլ կնքվել է գնման պայմանագիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր