211652_close_icon
views-count3678 դիտում article-date 10:47 22-06-2017

Ամուլսարի ոսկու հանքավայրը դեռ չի շահագործվում, բայց 2017-ի առաջին եռամսյա­կում վճարել է 463 մլն դրամ հար­կ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի 7 խոշորագույն ընկերությունները միա­սին 2017 թվականի առաջին եռամսյա­կում պետբյուջե են վճարել շուրջ 13 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: 2016 թվականի առաջին եռամսյակի նկատ­մամբ այս ընկերությունների վճարած հարկերն ավելացել են 6.4 մլրդ դրամով կամ 96.5%-ով: Այս մասին են վկայում ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալները, որոնք մշակվել են B4B PRO համա­կարգի միջոցով: Հանքարդյունաբերական ընկերու­թյունների թվում խոշորագույն հարկա­տուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 4.7 մլրդ դրամի հարկեր և տուրքեր (2.4 անգամ շատ, քան 2016-ի առաջին եռամսյակում): Կապանի լեռնահարստացման կոմբի­նատը հնգապատկել է հարկերը և հասց­րել 3 մլրդ դրամի: Երրորդ խոշոր հարկատու-հանքարդյունաբերողը Թեղուտն է 2.1 մլրդ դրամի հարկեր: Ամենից շատ ավելացել են «Լի-դիան Արմենիայի» կողմից վճարվող հարկերը: Ամուլսարի ոսկու հանքավայրը դեռ չի շահագործվում, սակայն ընկերու­թյունը 2017 թվականի առաջին եռամսյա­կում վճարել է շուրջ 463 մլն դրամի հար­կեր և տուրքեր՝ 8 անգամ շատ, քան նա­խորդ տարվա նույն ժամանակահատվա­ծում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր