2431 դիտում
09:23 21-09-2019
Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կմասնակցի՞ ի վերջո Պուտինը Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին թե՞ ոչ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սեգեյ Կոպիրկինը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն խորհրդի նիստ, և ՌԴ ղեկավարը պետք է որ այստեղ լինի»:
Իսկ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս պահին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գագաթաժողովին հրավիրված բարձրաստիճան մասնակիցներից որևէ մեկի չժամանելու մտադրության մասին տեղեկատվություն չի ստացել»:
Այսինքն՝ Պուտինը կգա Հայաստան: Մեր մյուս հարցին, թե ՀՀ-ում համառ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելելու նախապայման է առաջարկել՝ այցելելու անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները, դեսպանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընդունված չէ առաջնորդվել չստուգված տեղեկատվությամբ, բամբասանքներով և ասեկոսեներով: Այժմ մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2725 դիտում
10:08 10-04-2015
Կգա՞ արդյոք Պուտինը, կամ մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից. Ժողովուրդ
2110 դիտում
09:25 07-09-2019
Պուտինը կգա՞, թե՞ չի գա. ՌԴ դեսպանատունը առայժմ ոչ մի միջոցառում չի իրականացնում. «Ժամանակ»
2134 դիտում
10:35 24-06-2023
Վլադիմիր Պուտինը շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ
Այս բաժնից
559 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»