211652_close_icon

Պուտինը կգա՞, թե՞ չի գա. ՌԴ դեսպանատունը առայժմ ոչ մի միջոցառում չի իրականացնում. «Ժամանակ»

views-count2290 դիտում article-date 09:25 07-09-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հավաստիացումներին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին մասնակցելու նպատակով ժամանելու է Հայաստան, ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իրենք այդ այցի հետ կապված որևէ կոնկրետ տեղեկատվություն չունեն: Ըստ մեր աղբյուրի՝ դեսպանատունը տեղեկացված է այնքան, որքան հանրությունը: Դեսպանատունը այցի նախապատրաստման հետ կապված առայժմ ոչ մի միջոցառում չի իրականացնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր