68753 դիտում
20:48 20-09-2019
Աշխատանքից հեռացել եմ սեփական դիմումիս համաձայն, զենք էլ նվեր չեմ ստացել. Բաբկեն Սեդրակյանը հերքում է
Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնը թողնելուց 5 րոպե առաջ 40 հրաման է ստորագրել, բազմաթիվ մարդկանց պաշտոններ տվել, շատերին զենքեր նվիրել, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի), ինչպես նաև ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի հետ զրույցում Բաբկեն Սեդրակյանը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ Վալերիյ Օսիպյանի կողմից վերջին օրերին զենքով չի պարգևատրվել:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ինքը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ապա Բաբկեն Սեդրակյանը հայտնեց, որ պաշտոնից ոչ թե ազատվել է, այլ սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից հենց նույն օրը, երբ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատվեց Վալերիյ Օսիպյանը:
Նմանատիպ նյութեր
4875 դիտում
12:14 09-11-2021
Դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Մանե Գևորգյան
Այս բաժնից
9525 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին