16835 դիտում
18:20 24-05-2019
Այդ անձին չեմ ճանաչում. Հայկ Սարգսյանը հերքում է, որ Սամվել Ալեքսանյանի եղբորորդուց 40 հազար դոլարանոց հեռախոսահամար է նվեր ստացել. Tert.am
ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է տարածված լուրերը, թե «Բիլայն» ընկերության 033 կոդով նոր հեռախոսահամար է նվեր ստացել:
«Տարածված լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ։ Նշված անձին անգամ չեմ ճանաչում։ Ցավում եմ, որ ստիպված եմ ամեն անհեթեթության անդրադառնալ և հերքել»,- [url=https://www.tert.am/am/news/2019/05/24/hayk-sargsyan/3007796]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/05/24/1125643/]Հիշեցնենք[/url], որ Newspress.am-ը գրել էր, որ 033 00 00 00 հեռախոսահամարը վաճառվել է 20 մլն դրամով, որը համարժեք է մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին: Ըստ լրատվականի՝ քարտի գնորդը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, որը այդ հեռախոսահամարը գնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի համար՝ որպես նվեր:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/24/hayk-sargsyan/3007796]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
68843 դիտում
20:48 20-09-2019
Աշխատանքից հեռացել եմ սեփական դիմումիս համաձայն, զենք էլ նվեր չեմ ստացել. Բաբկեն Սեդրակյանը հերքում է
Այս բաժնից
883 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
763 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին