211652_close_icon
views-count148556 դիտում article-date 14:56 01-04-2023

Արտակարգ դեպք` Երևանում. Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում փլուզում է տեղի ունեցել. ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանն ու Մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում` Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ պատի փլուզում է տեղի ունեցել և բեկորները լցվել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ու Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ժամանել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պատասխանատուները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր