1229 դիտում
16:20 20-09-2019
Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում
Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում: AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին սեպտեմբերի 17-ին նշվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում համատեղ համագործակցության ուղղությունները:
«Մենք աջակցում ենք Հայաստանի եվրաինտեգրման ուղուն և պատրաստ ենք օգնություն և աջակցություն ցուցաբերել ոստիկանության, սահմանային ծառայության և փրկարարական համակարգերի բարեփոխման գործում», - նշել է Արսեն Ավակովը:
Ուկրաինայի ՆԳՆ կապի բաժինը, Ուկրաինան և Հայաստանը համագործակցում են քաղաքացիական անվտանգության ոլորտում: Ինչպես նաև Ուկրաինայում մեծ և հինավուրց հայ համայնքի կյանքին վերաբերող հարցերով:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:
Նմանատիպ նյութեր
1664 դիտում
23:42 30-08-2021
Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն ներդրումային ոլորտում
776 դիտում
10:12 25-05-2015
Իրանը և Լեհաստանը կհամագործակցեն նավթարդյունահանման ոլորտում
1694 դիտում
11:48 12-11-2015
Վրաստանն ու Ճապոնիան առաջին անգամ կհամագործակցեն պաշտպանության ոլորտում
Այս բաժնից
361 դիտում
19:12 17-05-2024
Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան
544 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը