Իրանը և Լեհաստանը կհամագործակցեն նավթարդյունահանման ոլորտում
Լեհական Polskie Górnictwo Naftowe i Gazownictwo նավթագազային և Իրանի Ազգային նավթային ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Պարսից ծովում գտնվող Լավանի կղզում նավթային հանքահորերում համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին: Այդ մասին հայտնել է լեհական ընկերության մենեջեր Բոգուսլավ Սազանսկին:
Նրա խոսքով՝ լեհական կողմը նաև քննարկում է նշված նախագծում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու հարցը:
2007 թվականին Լեհաստանը դադարեցրել էր Իսլամական պետության հետ համագործակցությունը, երբ միջազգային պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի նկատմամբ: