211652_close_icon
views-count1657 դիտում article-date 23:25 18-09-2019

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ

Մեկնարկել է «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» երկամյա ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ակտիվ համագործակցության արդյունքում: ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման ու կառավարման կարողությունների հզորացմանը: Այն ունի նաև սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորմանը վերաբերող բաղադրիչ: ՊԳԿ փորձագետ Միրզեթ Սաբիրովիչը ՍԱՏՄ դահլիճում հավաքված անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի պատասխանատուներին և այլ շահագրգիր անձանց ներկայացրել է անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի ռիսկերի վերլուծությանը վերաբերող միջազգային փորձը: Նա կարևորել է սեմինարների միջոցով նախատեսվող մասնագիտացված ստորաբաժանումների կրթումը և վստահեցրել, որ ծրագրի վերջնարդյունքում կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր