211652_close_icon
views-count1767 դիտում article-date 16:05 02-07-2021

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները

Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները։ Այս կապակցությամբ  համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Ըստ այդմ՝ կողմերը պարտավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 9-ը մշակել ու հրատարակել համապատասխան ձեռնարկ`գործատուներին անհրաժեշտ իրազեկում ապահովելու համար։

Նոր դրույթների համաձայն`Տեսչական մարմինը, օրենքով նախատեսվածից  բացի, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև  աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի նկատմամբ: 

Նորույթը վերաբերում է նաև աշխատաժամանակի և հանգստի  տևողությունների պահպանմանը,  օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում աշխատավարձի հաշվարկմանը, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարումներին, կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը:

Ակնկալվում է, որ հրատարակվող ձեռնարկը կնպաստի աշխատանքային փոխհարաբերությունների հստակեցմանն ու պատշաճորեն կարգավորմանը։

Նմանատիպ նյութեր