ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ), ի դեմս՝ փորձագետ Լիաննա Անանյանի, սույն թվականի ապրիլի 9-ին՝ մասնակցելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության և ստանդարտացման քաղաքականության աշխատանքային խմբի շրջանակներում Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի տարեկան համաժողովին, հանդես է եկել որպես խոսնակ՝ ներկայացնելով ՇՎՏՄ գործառույթները։
Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի նախագահի առաջարկությամբ ներկայացվել է Լիաննա Անանյանի թեկնածությունը՝ որպես ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ։
Վերջինս միաձայն ընտրվել է։ Վստահ ենք՝ նման համագործակցությունները կնպաստեն նոր ուղիների և լուծումների բացահայտմանը ոլորտը վերահսկող մարմինների միջև։