211652_close_icon
views-count5273 դիտում article-date 08:59 18-09-2019

Շուտով Վանեցյանը հրաժեշտ կտա նաև ՀՖՖ նախագահի պաշտոնին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ շուտով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին: Ըստ «Իմ քայլը» խմբակցության մի անդամի՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր ազգային և պետական խնդրի լուծման վրա, նշանակում է, որ նա ինքնակամ պետք է հրաժարական տա նաև այդ պաշտոնից, քանի որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու նույնիսկ տեսական հնարավորություններն են շատ աղոտ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր