211652_close_icon
views-count1677 դիտում article-date 18:30 17-09-2019

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին: Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներգրավվածությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ բուհի անմիջական մասնակցությամբ երկրում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր