211652_close_icon
views-count5530 դիտում article-date 18:24 28-04-2017

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են բուհի և Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է նման փոխգործակցությունը, հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջև կապերը հետևողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր