Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի․ Պատմության այս օրը
1839 թ. - անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը:
1933 թ. - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։
1948 թ. - ծնվել է Ալբերտ Ստեփանյանը, հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1978 թ. - ստեղծվեց Սևան ազգային պարկը:
1980 թ. - ծնվել է Նելլի Ուվարովան, թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր:
1984 թ. - մահացել է Հովհաննես Շիրազը, հայ մեծագույն բանաստեղծներից մեկը (ծն. 1914 թ.):
1990 թ. - Միխայիլ Գորբաչովն ընտրվեց ԽՍՀՄ նախագահ:
1994 թ. - թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը:
2013 թ. - մահացել է Արամայիս Սահակյանը, հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծն. 1936 թ.):