976 դիտում
16:55 17-09-2019
Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։
Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։
«Մեր կառավարությունը դեմքով թեքվել է դեպի կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը, շատ մեծ նշանակություն ենք տալիս այս ուղղությունների զարգացմանը և մեծ ռեսուրսներ ենք հատկացնում հաջողություններ ունենալու համար»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Էմմիյանը պատմել է միջազգային ասպարեզում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ունեցած ձեռքբերումների մասին՝ ընդգծելով ուսումնամարզական հավաքների կարևորությունը, որոնց ընթացքում հայաստանցի երեխաներն արտերկրում մարզվելու հնարավորություն են ունենում։
«Շատ ուրախ եմ ձեզ հետ համագործակցելու համար։ Տեղեկացված եմ վերջերս սպորտի ոլորտում գրանցած մեր հաջողությունների մասին։ Գրեթե 9 տարի ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ու թեև բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է»,-նշել է Էմմիյանը։
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Հայաստանում սպորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մասնավորապես, վազքուղիների ստեղծման հնարավորությունները և այդ պայմաններում Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։
Եզրափակելով հանդիպումը՝ նախարարն ու նշանավոր մարզիկը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու հնարավոր բոլոր ուղղություններով՝ ի շահ հայկական սպորտի զարգացման։
Նմանատիպ նյութեր
898 դիտում
18:12 07-10-2015
Արցախի վարչապետը ընդունել է Ռոբերտ Էմմիյանին
Այս բաժնից
1090 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
934 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը