4255 դիտում
16:48 16-09-2018
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է հայ լեգենդար հեռացատկորդներներ Իգոր Տեր-Հովհաննիսյանին և Ռոբերտ Էմմիյանին
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է հեռացատկի աշխարհի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին և Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին, ովքեր Արցախում են իրենց ռեկորդներին նվիրված թեթև աթլետիկայի մրցաշարի անցկացմանը մասնակցելու նպատակով:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի աշխատանքներին աջակցելու համար՝ Ռոբերտ էմմիյանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին կայանալիք մրցաշարի որոշ մանրամասներ և ընդգծել, որ իրենց նպատակը Արցախում սպորտի բնագավառի և հատկապես թագավորական սպորտաձևի զարգացումն է:
Աշոտ Ղուլյանը, բարձր գնահատելով մարցաշարի անցկացման գախափարը, կարևորել է դրանում ոչ միայն հայ, այլև այլազգի անվանի մարզիկների մասնակցությունը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորական կազմի անունից երախտագիտություն է հայտնել հայազգի հայտնի մարզիկներին և նշել, որ նրանց սպորտային կարիերան ավարտված չէ, պարզապես այժմ այլ մակարդակի գործառույթներ են ստանձնել:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և միջոցառման այլ մասնակիցներ:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
18:12 07-10-2015
Արցախի վարչապետը ընդունել է Ռոբերտ Էմմիյանին
973 դիտում
16:55 17-09-2019
Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին
5122 դիտում
22:34 15-09-2018
Աշոտ Ղուլյանն ընդունել է հայազգի լեգենդար մարզիկներին
Այս բաժնից
703 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
814 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
643 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի