211652_close_icon

Արցախի վարչապետը ընդունել է Ռոբերտ Էմմիյանին

views-count979 դիտում article-date 18:12 07-10-2015
Վարչապետը ողջունել է Ռ. Էմմիյանին և շնորհակալություն հայտնել Արցախի աթլետիկայի բնագավառը ևս ուշադրության ներքո պահելու համար: «Մեզ համար միշտ հաճելի է Ձեզ հյուրընկալել՝ որպես թե՛ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ և թե՛ անվանի մարզիկ: Ուրախալի է, որ մեր ֆեդերացիաների միջև համագործակցությունը պտուղներ է տալիս, և Արցախում ևս զարգանում է սպորտի այդ ուղղությունը»,- նշել է վարչապետը: Ա. Հարությունյանը ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին պարգևատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալով՝ ԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար: «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բարձր գնահատականի համար: Մեծ պատիվ է Ձեզնից հուշամեդալ ստանալ, որը պարտավորեցնում է ինձ ավելի արդյունավետ աշխատել: Ուրախալի է տեսնել, որ անձամբ Դուք խրախուսում եք սպորտի զարգացումն Արցախում»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը: Ֆեդերացիայի նախագահը վարչապետին է հանձնել հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած կիսամարաթոնի մեդալներից և հուշանվերներից՝ հույս հայտնելով, որ Արցախում ևս նմանատիպ զանգվածային միջոցառումներ կկազմակերպվեն: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր