211652_close_icon
views-count2651 դիտում article-date 23:49 16-09-2019

Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակներ տարան

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարան, փոխանցում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտության մատնեց Ավստրիայի ներկայացուցչին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր