211652_close_icon
views-count18850 դիտում article-date 21:18 16-09-2019

Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդը և Hyundai Elantra-ն. մոպեդը կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 25 շենքի հարևանությամբ բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Hyundai Elantra մակնիշի 35 ZQ 573 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդը կողաշրջվել է, վարորդն էլ ոտքի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սապայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջակոտը ՝ 1 մարտական հաշվարկով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր