211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում «Yamaha Jog» մոպեդը բախվել է «Volkswagen»-ին. մոպեդը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count27933 դիտում article-date 15:34 19-06-2025
Երեկ՝ հունիսի 18-ին, մոպեդի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցի 8 հասցեի դիմացի ճանապարհի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Սուրեն Ա.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Փ.-ի վարած «Yamaha Jog» մակնիշի մոպեդը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի և հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել մոպեդի և ավտոմեքենայի բախումը, որով ակնհայտ երևում է, թե ինչպես է մոպեդը բախվում «Volkswagen»-ի հետնամասին: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր