211652_close_icon
views-count1925 դիտում article-date 21:27 14-09-2019

«Ռեալը» հաղթեց «Լևանտեին»՝ 3։2․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հաղթեց «Լևանտեին»: «Ռեալը» առաջին խաղակեսում 3 գոլ խփեց մրցակցի դարպասը: 25-րդ րոպեին Դանիել Կարվախալի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ցի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 31-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց: 40-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո կիսապաշտպան Կազեմիրոն խփեց իր թիմի 3-րդ գոլը, որն, ինչպես պարզվեց հետագայում, հաղթական էր Արքայական ակումբի համար: Երկրորդ խաղակեսում «Լևանտեն» փոխեց հանդիպման ընթացքը: 49-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը: 75-րդ րոպեին կիսապաշտպան Գոնսալո Մելերոն խփեց իր թիմի 2-րդ գոլը: «Ռեալն» այժմ ունի 8 միավոր և առաջատար «Աթլետիկոյից» հետ է մնում 1 միավորով: «Լևանտեն» 6 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր