Իսպանիա. «Ռեալը» անսովոր՝ 10:2 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 10:2 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»:
Հանդիպման սկիզբը ոչ մի նման արտառոց հաշիվ չէր խոստանում: Ավելին, 12-րդ րոպեին «Ռայո Վալեկանոն» հաշվի մեջ առջևում էր 2:1 հաշվով:
Սակայն հետո խաղում իր վճռորոշ խոսքն ասաց մրցավարը՝ Իգլեսիաս Վիլյանուևան, որը նախ 15 րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացրեց հյուրերի պաշտպան Տիտոյին, իսկ 28-րդ րոպեին ընդհանրապես անհասկանալի որոշում կայացրեց՝ սովորական խաղային դրվագի համար դաշտից հեռացնելով «Ռայո Վալեկանոյի» 2-րդ խաղացողին՝ Բաենային:
Դրանից հետո «Ռեալի» համար որևէ դժվարություն չէր ներկայացնում գոլերի տարափ տեղալ 2 խաղացող պակաս ունեցող մրցակցի դարպասը:
Արդյունքում «Ռեալը» 10:2 հաշվով հաղթեց: Պոկերի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը, հեթ-տրիկի՝ Բենզեման, դուբլի՝ Կրիշտիանու Ռոնալդուն:
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո»՝ 10:2
Դանիլո, 3, Գարեթ Բեյլ, 25, 41, 61, 70, Կրիշտիանու Ռոնալդու, 30, 53, Կարիմ Բենզեմա, 48, 79, 90 – Անտոնիո Ամայա, 10, Ժոզաբեդ, 12
Հեռացումներ՝ Տիտո, 14, Բաենա, 28 («Ռայո Վալյեկանո»)