ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հյս. Կորեայի դեմ հաքերային հարձակումների պատճառով
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել ՀյուսիսայինԿորայի իշխանությունների դեմ՝ կապված վերջիններիս կողմից իրականացված հաքերաին հարձակումների հետ։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությանը։
Ամերիկյան կողմը գտնում է, որ հաքերային հարձակումներն իրականացրել են հյուսիսկորեական «Lazarus Group», «Bluenoroff» և «Andfriel» խմբավորումները, ինչի համար և պետք է պատասխանատվություն կրեն։
Վարչության համոզմամբ՝ նշված խմբավորումները հարձաակումներ են իրականացրել երկրի կենսական կարևորության ենթակառուցվածքնրի վրա։