ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի դեմ, իսկ Փենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումները Վաշինգտոնը կգնահատի որպես սադրանք:
Tass-ի փոխանցամբ՝ այդ մասին հուլիսի 18-ին Reuters գործակալությանն ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենը։
Ֆինանսների նախարարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է Արեւմուտքում այն անհանգստության ֆոնին, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է միջուկային զենքի՝ 2017 թվականից ի վեր առաջին փորձարկման:
Փհենյանը 2022 թվականին արդեն կատարել է ռեկորդայն քանակությամբ հրթիռային արձակումներ, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում: Ելլենը հարցազրույցում չի չի հայտնել, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կարող են լինել։