ԱՄՆ-ի Սենատը սկսում է ռուսական հաքերային հարձակումների հետաքննությունը
Ամերիկյան սենատի՝ հետախուզական հարցերով հանձնաժողովը հայտարարել է ռուսական հաքերային հարձակումների հետաքննության մեկնարկի մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։
Սենատը ստուգելու է քաղաքական որևէ քարոզարշավի՝ Ռուսաստանի հետ ցանկացած կապի վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները, ինչպես նաև հարցաքննելու է ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Դոնալդ Թրամփի վարչակազմերի պաշտոնատար անձանց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը որևէ առնչություն չի կարող ունեցած լինել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքը փոխելու մեղադրանքների հետ, որոնց արդյունքում, ինչպես պնդում է արդեն նախկին հակառակորդ թիմը, ինքը հաղթանակի է հասել։