211652_close_icon
views-count2872 դիտում article-date 11:39 18-01-2018

Ռուսաստանը ոչ բոլոր պատժամիջոցներն է պահպանում Հյս. Կորեայի դեմ. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը մեղադրել է Ռուսաստանին Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները ոչ լիովին կիրառելու մեջ, հաղորդում է Reuters-ը։ «Ակնհայտ է մեզ համար, որ նրանք ոչ բոլոր պատժամիջոցներն են կիրառում, և կան որոշակի ապացույցներ դրա վերաբերյալ»,-ասել է Թիլլերսոնը։ Նա հավելել է, որ Մոսկվան, առաջին հերթին, խախտում է վառելիքի մատակարարման մասին արգելանքը։ Նշենք, որ ավելի վաղ նույն մեղադրանքը ՌԴ-ի հասցեին հնչեցրել էր հենց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ Ռուսաստանը օգնում է Փհենյանին շրջանցել միջազգային պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր