211652_close_icon

Ինչպես տեսնում եք, հաճախում եմ աշխատանքի. Արսեն Թորոսյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին լուրերին

views-count1654 դիտում article-date 16:35 12-09-2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հնարավոր պաշտոնանկության հետ կապված տեղեկատվություն չունի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա. Թորոսյանը։ «Ես այդ մասին ինֆորմացիա չունեմ, ինչպես տեսնում եք, հաճախում եմ աշխատանքի։ Եթե նկատել եք, ինձ հրապարակային նկատողություն չի արվել, ոչ հրապարակային էլ, կարող եմ հավաստիացնել, որ կրկին չի արվել»,-նշեց նախարարը։

Նմանատիպ նյութեր