211652_close_icon
views-count2790 դիտում article-date 22:48 06-09-2022

Մարդիկ տեսնում են՝ ինչպես է Ռոնալդուն Ֆեռարի վարում, բայց չեն տեսնում՝ ինչպես է աշխատում. Կրոս

armsport.am-ը գրում է. Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որի հետ նա խաղացել է իսպանական ակումբում։

«Կարող եմ պատմել, թե որքան շատ է աշխատել Ռոնալդուն, որ բարձունքին հայտնվի։ Մարդիկ տեսնում են նա ինչպես է խաղում ոչ աշխատանքային օրերին, իսկ հետո «Ֆեռարիով» տուն գնում։ Մարդիկ չեն տեսնում, թե նա ամեն օր որքան ուժ է ներդնում, որ նման բարձր մակարդակում մնա ավելի լավը դառնալու համար։

Նայեք ոչ թե նրա արտաքինին, այլ խաղին ու մարզավիճակին։ Որքան է նա աշխատում ամեն օր բազայում, տանը, դիետա պահում։ Եվ այս ամենը 37 տարեկանում։

Կրիշտիանուն նման բարձունքների է հասել, որովհետև անհավանական շատ աշխատում է։ Նա պարզապես ձիու պես բանում է։ Միայն այդպես կարելի է հասնել նման մակարդակի»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը։

Նմանատիպ նյութեր