211652_close_icon
views-count1985 դիտում article-date 14:00 10-09-2019

Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին՝ մասնագիտական օրվա առթիվ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին՝ մասնագիտական օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` հարկադիր կատարողի օրվա առթիվ: Վստահ եմ՝ ձեր մասնագիտական բարձր կարողությունների և փորձառության շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք Ծառայության առջև դրված խնդիրների լուծումն ու կնպաստեք ոլորտի հետագա զարգացմանը: Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի ու Հայրենիքի»:

Նմանատիպ նյութեր