Դավիթ Բեգինյանը ելույթ է ունեցել Մոսկվայում անցկացվող միջազգային համաժողովում
                        ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը Մոսկվայում ելույթ է ունեցել հարկադիր  կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հոբելյանական 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Հարկադիր կատարում. ներկա իրավիճակ և զարգացման վեկտորներ» խորագրով քննարկման ընթացքում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը ելույթ է ունեցել «Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները» թեմայով:  Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները՝ Դավիթ Բեգինյանը առանձնացրել է երկու հիմնական խումբ՝ գույքային և ոչ գույքային կատարողական վարույթները: Այնուհետև անդրադարձել  այդ խմբերից յուրաքանչյուրին:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն առանձին հանդիպումներ է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության ղեկավար Դիմիտրի Կովալենկոյի հետ: 
Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանն ու զարգացմանն առնչվող մի շարք  հարցեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

