211652_close_icon
views-count3794 դիտում article-date 10:21 10-09-2019

Ինչո՞ւ են պապիլոմավիրուսի հետազոտության ժամանակ նվերներ տվել․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին շրջանում պոլիկլինիկա հրավիրված հատուկ տարիքային խմբի աղջիկները դատարկաձեռն չեն հեռացել: Նրանք հետազոտության համար մեզի նմուշ են հանձնել ու, որքան էլ զավեշտալի ու տարօրինակ է, դրա դիմաց նվեր են ստացել` կոսմետիկ, հիգիենիկ միջոցի տեսքով: Ընդ որում, մեր տեղեկություններով, անալիզի համար անհրաժեշտ տանից բերված մեզի նմուշը չի ընդունվել: Թիվ 12 պոլիկլինկայի ներկայացուցիչ Լուսինեն, թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ծրագիրն իրականացրել է «Ֆայդեք» ֆիրման: «100 աղջիկ է մասնակցել` 48 հոգի 20 տարեկան, 52 հոգի եղել է 17 տարեկան: Երեխաները մեծ հաճույքով․․․ անգամ խնդրել են, որպեսզի ծրագիրը շարունակական լինի, բայց չի եղել»,- տեղեկացրել է պոլիկլինիկայի ներկայացուցիչը: Նա ավելացրել է նաև, որ նպատակը լաբորատոր հետազոտությամբ պապիլոմավիրուսի առկայության ստուգումն է մեզի միջոցով: Հետազոտությունը Ֆրանսիայում է կատարվելու: Նա հաստատել է նաև մասնակիցներին նվերներ տալու փաստը. «Այո, բոլորը ստացել են»: ՀՀ նախարարությունից բանավոր զրույցում նվերի հանգամանքը հերքել են, իսկ գրավոր հարցմանը չեն պատասխանել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր