Վենգերը համեմատել է Մեսիին ու Սալահին
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Լիվերպուլի» հարձակման գծին:
«Սալահը նման է Մեսիին: Եթե նա նաև նույնքան կայուն լիներ, ինչպես՝ Մեսին...
Կարծում եմ, որ Մոհամեդը լավ է եզրափակում գրոհները, սակայն Մեսին նաև հեշտությամբ բաժանվում է գնդակից: Սալահը մի փոքր տարված է նրանով, որ հենց ինքը գոլ խփի:
Ինչ որ պահի, երբ ավելի հասուն ես դառնում, ավելի լավ ես զգում, թե երբ պետք է գնդակը փոխանցել, իսկ երբ՝ ինքդ խփես:
Ինձ շատ է դուր գալիս Սալահը, նա հսկայական ներուժ ունի: Մանեն էլ է լավը: Բայց չի կարելի է մոռանալ այն տղայի մասին, որը իրեն չի խնայում՝ Ֆիրմինյոյին: Նրա նման տղաները իրենց զոհաբերում են հանուն Մեսիի և Նեյմարի: Նման խաղացողները աշխատում են թիմի համար: Նրանք օգնում են մյուսներին իրենց դրսևորել: Շատ բարդ է նման ոչ եսասեր հարձակվող գտնել», ասել է Վենգերը:


