211652_close_icon
views-count24249 դիտում article-date 17:10 07-09-2019

Երևանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի տղայի Volkswagen Tuareg-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բադալյանի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Բյուզանդի փողոցի 91 շենքի մոտ կայանված նույն շենքի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ղահրամանյանին պատկանող Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ, Ղահրամանյանը գեներալ-մայոր, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տղան է, ով ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 200 հազար դրամի վնաս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր