14563 դիտում
17:44 13-04-2015
Շղթայական ավտովթար Երևանում. Ազատության պողոտայում բախվել են դատախազության Volkswagen Tuareg-ը, Volkswagen-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Ազատութան պողոտայում բախվել են 29-ամյա Հովիկ Մելքոնյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՕR 006 համարանիշի, Volkswagen Tuareg մակնիշի 094 GG 01 համարանիշի և Toyota մակնիշի 09 ՍՍ 090 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Tuareg-ի համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և այն վարել է 35-ամյա Անդրանիկ Մանուկյանը, իսկ Toyota-ն վարել է 25-ամյա Էդուարդ Խուդոյանը:
Փաստի առթիվ ՃՈ սպայական ջոկի տեսուչ Վրեժ Ջուլակյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Tuareg-ի վարորդը հետիոտների անցման մոտ չհասած՝ արգեկակել է մեքենան, որի ժամանակ Toyota-ն բախվել է նրան, իսկ Volkswagen-ն էլ Toyota-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+