Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը
Սեպտեմբերի 5-ին, ժամը 09։08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Աշոտ Լ.) ավտոմեքենայի գազի արտահոսքը։