Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 6 շենքի անձրևատար խողովակը քամուց թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են խողովակը (մոտ 12 քմ):
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում գազատար խողովակից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն` մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: