Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը
Հունիսի 19-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, «Wolksvagen Golf» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են «Wolksvagen Golf» մակնիշի 99 AM 991 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա.Ե.) գազի արտահոսքը: