Փրկարարները դադարեցրել են մեքենայի գազի արտահոսքը
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 30/30 հասցեում՝ «Փի-Սի էլեկտրոնիկս» խանութի մոտակայքում, կայանված ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները փակել են «ՎԱԶ 2106» մակնիշի 61 SO 103 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի փականը: