Կաֆուի որդին մահացել է ֆուտբոլի խաղի ժամանակ
Բրազիլիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին խաղացող Կաֆուի որդին՝ Դանիլոն, 30 տարեկան հասակում մահացել է սրտի նոպայից:
Ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս Դանիլոն իրեն վատ է զգացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
49-ամյա Կաֆուն երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել. 1994 և 2002 թվականներին:


