211652_close_icon
views-count2299 դիտում article-date 11:09 02-10-2022

Ինդոնեզիայում ֆուտբոլի խաղի ժամանակ անկարգությունների հետևանքով մահացել է 129, վիրավորվել՝ 180 մարդ

Ինդոնեզիայի Արեւելյան Ճավա նահանգում ֆուտբոլային խաղի ժամանակ սկսված անկարգությունների պահին փախչել փորձող երկրպագուները ոտնահարվել են, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ մահացել է առնվազն 129 և վիրավորվել մոտ 180 մարդ:

Ոստիկանապետ Նիկո Աֆինտան ասել է, որ պարտված խմբի երկրպագուները ներխուժել են դաշտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու եւ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետեւանքով սկսվե է իրարանցում, ոմանք շնչահեղձ են եղել:

Հիվանդանոցներից մեկի տնօրենն ասել է, որ տուժածներից մի քանիսը վիրավորում ունեն գլխի շրջանում, իսկ մահացածների թվում 5 տարեկան երեխա կա:

Ինդոնեզիայի Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է հետաքննել մարզադաշտի անվտանգության մակարդակը, ներառյալ արցունքաբեր գազի կիրառումը:

Երկրի անվտանգության հարցերով նախարար Մահֆուդ Մ. Դ.-ը իր ինստագրամյան էջում հայտնել է, որ մարզադաշտում կարող են լինել 38 հազար մարդիկ, սակայն վաճառվել է 42 հազար տոմս:

Հաջորդ տարվա մայիսին եւ հունիսին Ինդոնեզիան պետք է հյուրընկալի ՖԻՖԱ-ի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ինդոնեզիան նաեւ այն երեք պետություններից մեկն է, որոնք հաջորդ տարի հավակնում են հյուրընկալել Ասիայի գավաթը:

Նմանատիպ նյութեր