Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» անկասելի է, առաջատարները հաղթանակ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում առաջատարը «Մանչեսթեր Սիթին», հերթական հաղթանակը տարավ` այս անգամ հյուր «Սուոնսիի» նկատմամբ` 3:1 և հարյուր տոկոսանոց արդյունքով վստահորեն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
2-րդ տեղ բարձրացավ «Տոտենհեմը», որը Սոն Հյոն Մինի դուբլի շնորհիվ արտագնա հաղթանակ տարավ «Միդլսբրոյի» նկատմամբ` 2:1:
«Լիվերպուլը» 5:1 հաշվով սեփական հարկի տակ ջախջախեց «Հալ Սիթիին» և ամրապնդվեց 3-րդ տեղում:
[b]Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
[/b]
«Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3
Ֆերնանդո Լյորենտե, 13 – Սերխիո Ագուերո, 9, 65 (11մ), Ռահիմ Ստերլինգ, 77
«Միդլսբրո» - «Տոտենհեմ»՝ 1:2
Բեն Գիբսոն, 65 – Սոն Հյոն Մին, 7, 23
«Լիվերպուլ» - «Հալ Սիթի»՝ 5:1
Ադամ Լալանա, 17, Ջեյմս Միլներ, 30, 71 (11մ), Սադիո Մանե, 36, Ֆելիպո Կոուտինյո, 52 – Դևիդ Մայլեր, 51