Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» հեռացան առանց գոլերի տեսանյութ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0:0 խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ:
Հանդիպումն այնքան էլ հարուստ չէր գոլային պահերով, երկու թիմն էլ մեծ ուժերով էին պաշտպանվում, այնպես որ հաշիվը արտացոլում է խաղի պատկերը:
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն այդպես էլ չմասնակցեց հանդիպմանը, թեպետ հայտավորված էր «Ռեալի» պահեստայինների թվում:
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 4-ին, Մադրիդում
[b]Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
[/b]
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:0