Խաբիբ Նուրմագոմեդով. Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք է հայտնել այն մասին, թե որ թիմերը կհասնեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ, հայտնում է Armsport.am-ը:
«Շատ բարդ է, անհասկանալի է, թե ով ինչ մարզավիճակում է: ՊՍԺ-ն 4-5 ամիս չէր խաղացել, իսկ «Ատալանտան» անընդհատ խաղում էր, բայց առաջ անցավ ՊՍԺ-ն:
Այսօր խաղալու են «Բարսելոնան» և «Բավարիան», նույնպես անհասկանալի է, թե ով կհաղթի: Կարծում եմ՝ եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ը»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:
Քառորդ եզրափակչի մյուս խաղում միմյանց հետ կմրցեն «Լիոնն» ու «Մանչեսթեր Սիթին»: Այդ հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 14-ին: