Նեյմարի և «Բարսելոնայի» միջև սկանդալային դատական նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին
Սեպտեմբերի 27-ին Իսպանիայում կկայանա ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և «Բարսելոնայի» միջև վեճի դատական նիստը:
Խոսքը գնում է պարգևավճարի մասին, որը Նեյմարը պետք է ստանար 2017-ին:
Ֆուտբոլիստն ու նրա հայրը՝ գործակալ Նեյմար-ավագը միտումնավոր ձգձգել էին տեղափոխությունը ՊՍԺ, որպեսզի «Բարսայի» հետ պայմանագրի կնքման պահից մեկ տարին լրանար: Սակայն «Բարսելոնան» հրաժարվել էր վճարել 26 մլն եվրոն (եվս 14 միլիոնը վճարվել է անմիջապես): Նեյմարը պահանջում է կատալոնացիներից բռնագանձել այդ գումարը:
Իր հերթին, «Բարսան» Նեյմարից ցանկանում է բռնագանձել 75 մլն եվրո՝ պայմանագրի կետերը չկատարելու համար:
Գործը պետք է քննարկվեր հունվարին, սակայն այն երկու անգամ հետաձգվել էր: