211652_close_icon
views-count1940 դիտում article-date 11:07 03-09-2019

Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տնակներին հարակից դաշտում այրվել է մոտ 10 հակ անասնակեր

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տնակներին հարակից դաշտում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:48-ին: Այրվել է մոտ 10 հակ անասնակեր:

Նմանատիպ նյութեր