211652_close_icon
views-count719 դիտում article-date 12:49 02-06-2022

Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր