Հրազդան քաղաքի տներից մեկի բակում այրվել է մոտ 160 հակ պահեստավորված անասնակեր
Սեպտեմբերի 10-ին, ժամը 01:24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 04:36-ին:
Տան բակում այրվել է մոտ 160 հակ պահեստավորված անասնակեր և մոտ 15 խմ աթար: