211652_close_icon
views-count3772 դիտում article-date 13:26 02-09-2019

Մխիթարյանն այսօր կարող է տեղափոխվել «Ռոմա». նա ժամանեց Հռոմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել իտալական «Ռոմայի» շարքերը, հայտնում է Sky Sports-ը: Լուրը տարածել են նաև իտալական մի շարք այլ լրատվամիջոցներ: Սպասվում է, որ մոտակա ժամերին «Ռոման» Հայաստանի հավաքականի 30-ամյա ավագին կվարձակալի մեկ տարով՝ տրանսֆերը գնելու իրավունքով: Մխիթարյանն արդեն ժամանել է Հռոմ, և նույնիսկ լուսանկարվել «Ռոմայի» շարֆով: ԱՊԼ-ի վերջին խաղերում Մխիթարյանը կորցրել էր տեղը հիմնական կազմում և դուրս էր գալիս փոխարինման: «Արսենալում» նա հանդես էր գալիս 2018թ. հունվարից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր